Հրատապ թեմա Հայաստանում
Հայերը հետեւողական են հիգիենայի պահպանության հարցում

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակ վերջին տասը տարիների ընթացքում չի հիշվում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նկատեց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակային վարչության բաժնի գլխավոր մասնագետ Լիաննա Թորոսյանը, համաճարակային հիվանդությունների տեսանկյունից հայ հասարակության շրջանում հետեւողականություն ու զգուշություն է դրսեւորվում, իսկ հիգիենայի պահպանման ու դրա հետ կապված խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ տվեց հանրությանը, մասնավորապես’ ամառվա շոգին շատ հաճախակի լոգանք ընդունել, իսկ ձեռքերը լվանալ անընդհատ:
Նա խստիվ արգելեց միրգն ու բանջարեղենն օգտագործել առանց լվանալու, ինչպես հաճախ քաղաքացիների կողմից արվում է անմիջապես ծառից կամ թփից պտուղը քաղելու ժամանակ:
Մանկական առողջությունը պահպանելու եւ հիգիենիկ բարդություններից զերծ մնալու համար Լ. Թորոսյանը խորհուրդ տվեց շատ հետեւողական գտնվել նաեւ նրանց հաճախակի լվացվելուն, ինչը պետք է պահպանել ողջ տարվա ընթացքում: Ամռան ընթացքում, սակայն, արգելվում է երեխաներին թույլատրել լողալ քաղաքային ջրավազաններում: «Մանկապարտեզներում ներդրված են հատուկ սանիտարահիգիենիկ պայմաններ, որոնց մասին քաջատեղյակ են բոլոր հաստատությունների տնօրինությունները եւ ամենայն պատասխատվությամբ պահպանում են դրանք»,-վստահեցրեց ԱՆ-ի մասնագետը:
Հանրապետության զորամասերը’ իրենց բոլոր սանիտարահիգենիկ պայմաններով ու դրանց պահպանությամբ, դուրս են Առողջապահության նախարարության հսկողությունից: Լ. Թորոսյանի հավաստմամբ’ այդ հաստատությունների առողջապահական ու բժշկական ոլորտի աշխատակիցներն ու մասնագետներն էլ Պաշտպանության նախարարության հսկողության ներքո են: Սակայն այն հանգամանքը, որ տարիներ շարունակ համաճարակային կամ նույնիսկ վտանգավոր իրավիճակ հանրապետության ոչ մի շրջանում չի արձանագրվել, վկայությունն է այն բանի, որ ընդհանուր առմամբ այս տեսանկյունից բնակչության հետեւողականության մակարդակը բարձր է:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն